|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի ցանկանում կարծիք հայտնել մի խաղի մասին, որին ինքը մասնակցում է: «Ես այդ օպերայի, խաղի ակտիվ մասնակիցներից եմ»,- տարին ամփոփելիս լրագրողներին ասաց նա` պատասխանելով դիտարկմանը, որ ընդդիմությունն այս գումարման ԱԺ-ում ակտիվ չէ, և որ քաղաքական բանավեճեր, որպես այդպիսին, չկան:
«Թե' նախկինում ենք ունեցել կառուցողական ընդդիմադիր գործընկերներ, թե' այսօր: Միշտ չէ, որ ընդդիմության գործունեությունն իշխանությանը, նաև ինձ կարող է հաճելի թվալ, բայց նրանք նրա համար չեն, որ Շարմազանովի կամ Բաբլոյանի ցանկություններն իրականացնեն: Իհարկե, մտքերի բախում է լինում, ինչը նորմալ է, մանավանդ` խորհրդարանական համակարգի պայմաններում»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ գնահատում է այն գաղափարական բախումները, որ կան խորհրդարանում: «Դա նորմալ է, այնպես չէ, որ մենք իդեալական ենք, ընդդիմությանն էլ պետք է խորհուրդ տանք: Մենք նախ պետք է տեսնենք մեր աչքի գերանը, հետո նոր` ընդդիմության աչքի փուշը: Պետք է երկուսով միասին ծառայենք ՀՀ-ին: Ես այն կարծիքին չեմ, որ մենք պետականամետ ենք, իսկ ընդդիմադիրները` ոչ: Ընդդիմությունը, եթե ոչ ավելի, ապա ոչ էլ պակաս պաշտպանում է Հայաստանի շահը միջազգային գործուղումների ընթացքում»,- ասաց նա: