կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-25 22:15
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ.Անձամբ Տիկոյի խնդրանքով

ԺԱՄԱՆԱԿ.Անձամբ Տիկոյի խնդրանքով
Ինչպես հայտնի է, այս տարի Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի կողմից ներկայացված "100 քայլ" ծրագիրն ու առողջապահության ոլորտին առնչվող ծրագրերը հետաքրքրել էին նաեւ միջազգային կառույցներին. մասնավորապես` Համաշխարհային բանկին, USAID-ին: Պարզվել է, սակայն, որ այդ հանգամանքը բավականին ջղայնացրել է իշխանություններին, ովքեր որոշել էին ամեն ինչ անել` այդ ծրագրերի հնարավոր բոլոր քննարկումները կասեցնելու համար: Այսպես, մեր տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է խնդրել միջազգային կառույցների ներկայացուցիչներին չքննարկել այդ ծրագրերը, քանի որ դա վիրավորում է ՀՀ իշխանություններին: Ի դեպ, այս խնդրանքը մեր տեղեկություններով, բավականին զարմացրել է միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր մասնավոր զրույցներում եւ հանդիպումներում չեն զլացել պատմել Տիգրան Սարգսյանի խնդրանքի մասին: