կարևոր
751 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-16 10:38
Հասարակություն

Թրամփը և Պուտինը բանակցություններն որակել են կառուցողական և արդյունավետ

Թրամփը և Պուտինը բանակցություններն որակել են կառուցողական և արդյունավետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  գլխավորությամբ Ալյասկայի Անքորիջ քաղաքում տեղի ունեցած երկկողմ փակ հանդիպումը տևեց երեք ժամ։

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն էր, ինչպես նաև միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։

Բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Պուտինը խոսեց ավելի քան ութ րոպե՝ հանդիպումը անվանելով «կառուցողական»։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ ինքն ու Դոնալդ Թրամփը հաստատել են գործնական ու վստահելի հարաբերություններ․ «Բոլոր հիմքերն ունեմ կարծելու, որ այս ուղով գնալով՝ մենք կարող ենք վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը՝ որքան շուտ, այնքան լավ»։

Թրամփը, որի ելույթը տևեց մոտ չորս րոպե, բանակցությունները գնահատեց «շատ արդյունավետ»՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնություն դեռ չկա: ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ կզանգահարի Զելենսկուն և ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ Պուտինի հետ հանդիպման բովանդակության մասին տեղեկացնելու համար։

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներն արդեն մեկնել են Ալյասկայից։