կարևոր
925 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-15 09:48
Քաղաքական

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ ՀՀ-ում արդարադատություն չկա․ մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում․ հայտարարություն

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ ՀՀ-ում արդարադատություն չկա․ մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում․ հայտարարություն

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։

Շնորհակալություն ենք հայտնում երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու մեր բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։

Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»։