կարևոր
1267 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-15 15:51
Հասարակություն

«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել է

«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել է

Այսօր՝ օգոստոսի 15-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Կայքի փոխանցմամբ, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեկ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:

Լրատվամիջոցի տեղեկություններով, մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ ներքաշված չի եղել։

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ օգոստոսի 14-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում, հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։