|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, որ Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ–ն առաջխաղացում է ունեցել։
«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում զերծ մնալ կեղծ և չճշտված տեղեկություններ տարածելուց»,– ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ հղում անելով Sputnik Արմենիա կայքին տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային առաջխաղացում է իրականացրել: