կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-14 22:47
Սպորտ

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերը սպառված են

Սեպտեմբերի 6-ին Հանրապետական մարզադաշտում կայանալիք Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը սպառված են։ Այս մասին տեղեկանում ենք տոմսերի առցանց վաճառքի էջից։

Հիշեցնենք, որ տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարվեց այսօր առավոտյան։ Քիչ անց կայքը խափանվեց։ Բազմաթիվ ռրկրպագուներ բողոքում են, որ տեխնիկական խնդիրների պատճառով զրկվել են տոմսեր ձեռք բերելու հնարավորությունից։