կարևոր
511 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-16 11:03
Հասարակություն

Գյումրիում 55-ամյա տղամարդ տանը և խորդանոցում շշալցնում և իրացնում էր կեղծ օղիներ

Գյումրիում 55-ամյա տղամարդ տանը և խորդանոցում շշալցնում և իրացնում էր կեղծ օղիներ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Մյասնիկյան փողոցի բնակիչ 55-ամյա մի տղամարդ տանը և կից խորդանոցում շշալցնում և իրացնում է կեղծ օղիներ:
Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և քրեական ոստիկաններն օգոստոսի 12-ին տղամարդուն հրավիրեցին վարչություն:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու տանը հայտնաբերվեց կեղծ օղու տարատեսակ 30 շիշ, ընդհանուր 30 լիտր սպիրտով և օղիով լցված երկու տարա, նույն պարունակությամբ մեկուկես լիտրանոց պլաստիկ 11 շիշ և կեղծ խմիչք պատրաստելու պարագաներ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: