|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը նոր էջ բացեց, «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում։ Այդ մասին IRNA-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
«Մենք կարծում ենք, որ երկխոսության այս ձևաչափը կարող է հարմար հարթակ դառնալ տարածաշրջանային նախագծերի քննարկման համար, հատկապես տրանսպորտային և ենթակառուցվածքային հաղորդակցությունների ոլորտում»,- նշել է Կոստանյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային երթուղիների վերականգնման մասին սկզբունքային համաձայնագիրը նոր էջ են բացել երկխոսության համար, այդ թվում՝ «3+3»-ի շրջանակում։ Մենք նաև դիտարկում ենք ադրբեջանական կողմի հետ երկկողմ խորհրդակցությունների հնարավորությունը, հավելել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: