|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օգոստոսի 14-ի նիստի ժամանակ քննության է ենթարկել վարաչպետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման հարցը։
ԿԿՀ-ն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ էր հարուցել հունիսի 2-ին, վերջինիս կողմից ֆեյսբուքյան իր էջում կատարած աղմկահարույց գրառումից երեք օր հետո։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Վարույթի հարուցման մասին որոշումը հանձնաժողովը հունիսի 5-ին ուղարկել է Փաշինյանին՝ միաժամանակ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ՝ վարույթի շրջանակներում քննվող փաստական հանգամանքների վերաբերյալ։
Հանձնաժողովը նաև որոշում է կայացրել, որ անհրաժեշտ է անցկացնել լեզվաբանական փորձաքննություն։ Փորձաքննությունն իրականացրել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր դիրքորոշումը, որում ասվում է.
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: