Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Մենք նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէր վերբալ ոտնձգություններ անում ՀՀ զինանշանի և օրհներգի նկատմամբ: Նաև նշել էինք, որ փաշինյանական իշխանությունն ինտենսիվորեն լծվել է զինանշանը և օրհներգը փոխելու «գործին», իսկ հիմնական «քարշիչ ուժերն» էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն են։ Վերջինս նույն օրը փաստացի հաստատեց մեր թերթի տեղեկությունները:
Ըստ Ժաննա Անդրեասյանի արձագանքի, «աշխատանքային գործընթաց չկա», բայց հարցը բարձրացվել է, պետք է քննարկվի և այլն, և այլն: Հասկանում ենք՝ ինչն է խանգարում ՔՊ-ին հատկապես մեր զինանշանում: Բա՛յց: Ամենից հետաքրքիրը. Փաշինյանի ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե (ուշադրություն). «Զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը»: Ասել կուզի՝ եղած զինանշանը չի համապատասխանում այսօրվա պետությանը, չի արտացոլում այն, պատկերացնո՞ւմ եք: Դե ինչ, «արտացոլա՞նք» եք ուզում: Մրցույթի չմասնակցելու պայմանով առաջարկում ենք, որ ՀՀ նոր՝ քպական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան, ձեռքի վիրակապն էլ հետը:
Իսկ եթե լուրջ, ապա ո՞րն է այսօրվա պետության պատկերը, որին պիտի համապատասխանեն զինանշանն ու օրհներգը: Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված Արցա՞խը, Նիկոլ Փաշինյանի պատճառով վտանգված ինքնիշխանությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանի պատճառով բազմաթիվ զոհերն ու մեծացած Եռաբլո՞ւրը... Մեզ միշտ թվացել է, որ զինանշանը պետք է արտացոլի տվյալ երկրի պատմությունը, անցած ուղին, իր մեջ ասելիք ու սիմվոլներ պարունակի: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն անգամ, երբ իշխանափոխություն լինի, տվյալ իշխանությունը որոշի փոխել զինանշանն ու օրհներգը, որովհետև տվյալ պահի պետությանը չի համապատասխանում:
Ծիծաղելի՞ է: Գուցե: Բայց ոչ այս դեպքում: Իսկ ՔՊ-ն կարող է շատ ջանք չթափել, քանզի եթե իրենց իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում