|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Ելիսեյան պալատի հայտարարությունը Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ չի արտացոլում կողմերի դիրքորոշումը, այլ խեղաթյուրում է այն. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը լրատվամիջոցների համար հայտարարություն է արել հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Հետագայում հանդիպման մասին Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք, սա Ֆրանսիայի կողմից նման պահվածքի առաջին դեպքը չէ, և սա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել նախօրեին Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպման վերաբերյալ: Դրանում նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում իրենց ստանձնած հանձնառությունն Ալմա-Աթայի հռչակագրում սահմանված սահմանների հարգման վերաբերյալ։ Նրանք վերահաստատել են Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը։