Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 17-18-ը Բաքվում ընթացավ ֆրանսիական գաղութատիրության դեմ շարժումների համագումարը, որն ուղեկցվեց լրատվամիջոցների զգալի աղմուկով։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արդի խնդիրներին նվիրված միջոցառմանը ժամանել էին, մասնավորապես, Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից, Կարիբյան եւ Անտիլյան կղզիների խմբից սվելի քան 15 քաղաքկան միավորումների առաջնորդներ: Հաղորդվում է՝ «հակագաղութային» ակցիան կազմակերպել էր Գվադելուպայի ազատագրման ժողովրդական միությունը՝ Բաքվի նախաձեռնող խմբի աջակցությամբ: «Համագումարի անցկացման գաղափարը պատկանում է Ֆրանսիայի անդրծովյան տարածքների անկախույթան համար պայքարող քաղաքական կուսակցություններին եւ շարժումներին։ Համագումարի աշխատանքներին որպես պատվավոր հյուրեր մասնակցում են 3 կազմակերպություններ Բոնայրե եւ Սեն Մարտեն կղզիներից, որոնք Նիդերլանդների գաղութներ են: Բացման խոսքով հանդես եկած Բաքվի նախաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբբաս Աբասովը նշել է՝ վերջերս նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգույոթւնների ժամանակ անկախության շարժման անդամները անօրինական կերպով ձերբակալվել են ֆրանսիական ոստիկանության կողմից: Նրանց վերաբերվոմ էին որպես ահաբեկիչների, գաղտնի տեղափոխում էին Փարիզ եւ տարբեր կտտանքների ենթարկում։ Նրանց թվում էին փոքր երեխաներ ունեցող կանայք։ Բաքվի նախաձեռնող խումբը հայտարարում է՝ օգնություն է ցուցաբերելու քաղբանտարկյալների ընտանիքներին եւ նրանց իրավունքները պաշտպանող փաստաբաններին», - գրում է պետական Azertag գործակալությունը В Баку состоялось открытие Съезда движений за независимость колонизированных Францией территорий ОБНОВЛЕНО ВИДЕО - АЗЕРТАДЖ (azertag.az)։
Համաժողովի մասնակիցները քննարկել են ֆրանսիական գաղութատիրությունը հաղթահարելու ուղիները՝ ստեղծելով միասնական հարթակ՝ անկախության համար ավելի կազմակերպված պայքար ծավալելու համար: Բացի այդ, համագումարը «կօգնի բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը ֆրանսիական կառավարության կողմից գաղութներում կատարված բազմաթիվ հանցգործությունների եւ անօրինական գործողությունների վերաբերյալ՝ ուղղված այդ տարածքների բնիկ ժողովուրդների դեմ, որոնք հանդիսանում են այդ տարածքների բնիկ տերերը»: Բաքվի նխաձեռնող խմբի գործադիր տնօրեն Աբաս Աբասովը նույնպես հայտարարել է ուսանողական կրթաթոշակի ներդրման մասին, որը կոչված է ֆրանսիական գաղութներում բնակվող երիտասարդներին հնարավորություն տալ սովորելու մերձկասպյան երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Քաղաքագետ Իլգար Վելիզադեի խոսքով՝ «անվտանգության նոր գլոբալ ճարտարպետության ձեւավորման պայմաններում, այդ թվում՝ Լոնդոնի գագաթնաժողովի քաղաքական որոշումների շրջանակներում, Բաքուն հայտարարում է «գլոբալ հյուսիսի» հարթակում «գլոբալ հարավի» շահերի ներկայացւոցչի իր դերի մասին։ .. Թող Ֆրանսիան եւ Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ տարբեր քաշային կարգեր ունենան, Ֆրանսիայի կողմից գաղութացված տարածքների անկախության համար շարժումների համգումարը ցույց տվեց՝ կողմերից մեկի օգտին ուժեղ փաստարկների առկայության դեպքում այդ տարբերությունը կարող է այդքան էլ անհաղթահարելի չթվալ» Азербайджан поддерживает движения за независимость: аргумент против Парижа - МНЕНИЕ (vesti.az)։ Ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում այն համառ փաստը, որ Ադրբեջանն ի զորու չէ միայնակ ձեռնամուխ լինել ֆրանսիական գաղութային կայսրության մնացորդների ոչնչացման վեհ ճանապարհին։ Թվում է՝ Իսրայելի հետ սերտորեն համագործակցող երկրի բարձրագոչ հակագաղութային պաթոսի հետեւում, որի պաղեստինցի զոհերի թիվն արդեն գերազանցել է 100 հազարը, ակնհայտորեն նշմարվում է, օրինակ, Օսմանյան կայսրության «ծնկներից բարձրացող» ստվերն՝ ի դեմս Էրդողանի՝ մեր ժամանակների ամենախորամանկ քաղաքական գործիչներից մեկի, որի կառավարությունը փորձում է ամրապնդվել ֆրանսիական նախկին բռնապետություններում։ Իսկ նրա հետեւում, նույնիսկ առանձնապես չքողարկված, ծածանվում է բրիտանական թագը՝ ի դեմս նրա ֆրոնտմեն, բրիտանական արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի, որը Թուրքիայի առաջնորդի անձնական ընկերն է (եթե ոչ ավելին), որն ավելի ու ավելի է բախվում տնտեսական եւ քաղաքական խնդիրների հետ։
«Ի՞նչ ընդհանրություն կա փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում ֆրանսիացի դիտորդների բացակայության, «ֆրնսիական գաղութատիրությունը» դատապարտող խմբի եւ 2024 թ-ի Օլիմպիական խաղերին ուղղված առցանց արշավի միջեւ: Դրանք Ֆրանսիայի նկատմամբ ադրբեջանական դիվանագիտության որդեգրած նոր հարձակողական ռազմավարության երեք եզրերն են», - մտորում է France24 հեռուստաալիքը, որը ծավալուն հետաքննություն է հրապարակել" Baku connection "(Բաքվի կապավոր) հավակնոտ անվան տակ Париж-2024: кампания по дезинформации, связанная с Азербайджаном, направлена против Олимпийских игр, говорится в докладе (www-francetvinfo-fr.translate.goog) "Baku connection" : la France, un punching-ball de choix pour l'Azerbaïdjan (france24.com)։ Փարիզյան շերլոկները միանգամայն իրավացի են՝ Բաքուն հրաժարվել է խավիարային դիվանագիտությունից Փարիզում՝ 2020ի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմում հաղթելուց հետո. «Երկու տարի անց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասաց. «Մենք երբեք չենք լքի հայերին»։ Բաքվի համար դա սառը ցնցուղ է»։
Անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիայում Օլիմպիական խաղերի կազմակերպման մասին խիստ քննադատական տեսանյութը վրդովմունքի ալիք բարձրացրեց ֆրանսիական լրատվամիջոցներում: Viginum, օտարերկրյա թվային միջամտությունից պաշտպանվելու ֆրանսիական կառավարական գործակալությունը հայտարարել է Ադրբեջանի հետ կապված «ազդեցության արշավի» մասին: Իր տեխնիկական զեկույցում, հայտնում է France 24-ը, Viginum - ը եզրակացնում է՝ այս գործողւոթյունը, որն ուժեղացվել է կեղծ կայքերի եւ սոցիալական ցանցերի հաշիվների կողմից, «հավանաբար կվնասի (ֆրանսիական) ազգի հիմնարար շահերին»: «Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը բոլոր ոլորտներում առաջ է տանում Բաքվի նախաձեռնող խմբի պահանջները։ Նրա անդամները՝ անկախության ակտիվիստները ֆրանսիական տարածքներից եւ շրջաններից, ինչպիսիք են Գայանա, Մարտինիկ, Նոր Կալեդոնիա եւ Գվադելուպե, ավելի քան վեց ամիս օգտվում են առիթից՝ դատապարտելու 21-րդ դարում Ֆրանսիայի «գաղութատիրական քաղաքականությունը»,- գրոհում են դեդուկցիայի գագաթները կոմիսար Մեգրեի ժառանգները։
«Դա ի՞նչ կապ ունի Ադրբեջանի հետ», -սակրալ հարցադրում են իրենք իրենց ուղղում եւ անմիջապես պատասխանում,- «անջատողականների այս ժողովի գործադիր տնօրենը ադրբեջանցի Աբբաս Աբասովն է, ով երկար ժամանակ աշխատել է Ադրբեջանի ազգային նավթային հիմնադրամում»: «Եթե բադը բադի նման է, բադի պես փնթփնթում է եւ բադի պես թռչում, ապա դա, հավանաբար, բադ է»: Ֆրանսիացի խորաթափանց լրագրողները չհամարձակվեցին բացահայտել ամբողջ աշխարհին հայտնի Բաքվի պոլիշինելի գաղտնիքը, որին քաշում են Անկարայից եւ Լոնդոնից ոչ այնքան անտեսանելի թելերը։ Որո՞նք են Թեմզայում ֆրանսիական գաղութային կայսրության բեկորների դեմ սանձազերծված պատերազմի պատճառները: Կասկած չկա՝ վրեժխնդիր բրիտանացիներին տանջում է հին ֆանտոմային ցավը 18րդ դարում կորցրած սեփական գաղութում՝ Ամերիկայում։ Ապստամբ գաղութարրները ջախջախիչ պարտություն կկրեին բրիտանական զորքերից, եթե Ֆրանսիայից նրանց օգնության չհասներ մարկիզ Ռոշամբոյի արշավախմբային կորպուսը։ Այն կազմակերպեց հայտնի մարկիզ դե Լաֆայետը, ով ինքն էլ շուտով լողալով անցավ Ատլանտյան օվկիանոսը եւ քաջաբար պայքարեց Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության համար Конфликт между Францией и Британией из-за мигрантов обостряется - Российская газета (rg.ru)։ Բրիտանական իշխանությունները պատռում են, Փարիզին մեղադրում անգործության մեջ, չնայած այն բանին, որ նրանք նրան տասնյակ միլիոնավոր եվրոներ են վճարում առափնյա գծի վերահսկողույոթւնն ուժեղացնելու համար: Ավելին, Լոնդոնում կարծում են, որ ֆրանսիացիներն այնքան էլ չեն փորձում արգելակել միգրանտների հոսքը։ Որպես ապացույց ցույց են տալիս տեսապատկերները, որոնցում մի խումբ ֆրանսիացի ժանդարմներ հանգիստ հետեւում են, թե ինչպես են տասնյակ միգրանտներ ջուրն իջեցնում փչովի նավակը եւ ուղղություն վերցնում դեպի Ալբիոն: Ի պատասխան նման մեղադրանքների՝ ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հերթապահ կերպով սլաքները տեղափոխել է բրիտանացիների վրա՝ մեղադրելով նրանց «չփազանց գրավիչ աշխատանքային օրենսդրություն» ունենալու մեջ: Ասում են՝ հիվանդ գլխից առողջ գլուխ գցելու բան չկա։ Բրիտանացիներն իրենց հերթին մեծ ատամ ունեն ֆրանսիացիների եւ հատկապես նրանց նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ տխրահռչակ Brexit-ի շուրջ բանակցություններում ծայրահեղ ամուր գիծ պահելու համար: Եվ, իհարկե, երկու մայրաքաղքների հարաբերությունները փչացրել է չլուծված «ձկան հարցը»։ Ֆրանսիացի ձկնորսների՝ Channel Islands-ի ափերին, մասնավորապես Ջերսի կղզու մոտ ձկնորսությամբ զբաղվելու իրավունքի հարցը 2021 թ-ին Փարիզն ու Լոնդոնը հերթական անգամ լուրջ հակամատության եզրին է դրել։ Ավելի քան 60 ֆրանսիական թրավլերներ բողոքի ակցիա են կազմակերպել Ջերսիի նավահգստային մայրաքաղաք Սենթ Հելիերի մոտակայքում։ Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը, վախենալով կղզու շրջափակումից, երկու պահակախումբ ուղարկեց, ինչպես հայտարարվել էր Լոնդոնում, որպես «նախազգուշական միջոց»։ Նա ընդգծել է՝ Ջերսիի աջակցությունն «անսասան է» Франция и Великобритания оказались на грани конфликта из-за рыболовства - Российская газета (rg.ru)։ Ֆրանսիական ռազմածովային ուժերի երկու պարեկային նավ ուղղություն վերցրեց նույն ուղղությամբ: Իսկ նախօրեին Ֆրանսիայի ծովային հարցերով նախարար Աննիկ Ժիրարդենը հայտարարել էր՝ Հինգերորդ Հանրապետության կառավարությունը պատրաստ է «պատասխան պատժամիջոցների», այդ թվում՝ Ջերսիին էլեկտրաէներգիայի մատակրարման դադարեցման։ Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի 95 տոկոսը կղզի է հասնում ստորջրյա մալուխներով հենց Ֆրանսիայից։ Արեւելյան Միջերկրական ծովի ռեսուրսների համար պայքարում լուրջ հակամարտություն կա մի կողմից՝ Թուրքիայի եւ Լոնդոնից նրա կուրատորների, մյուս կողմից՝ Հունաստանի ու Ֆրանսիայի կուրատորների միջեւ։ Այս բոլոր հակամարտույթուններն անվանապես փոքր-ինչ խլացված են, բայց շարունակում են մխալ՝ նպաստելով «բրիտանացի գիտնականների» ստեղծագրծական մտածողությանը, որոնք մտածել են Ֆրանսիայի դեմ պրոքսի պատերազմ սկսել Անկարայի եւ Բաքվի իրենց կրիպտոսարբանյակների ուժերով։
«...Հաշվի առնելով Ադրբեջանի սերտ կապերը Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ՝ ճի բացառվում, որ Թուրքիայի հետ միասին նրանք ակտիվորեն մասնակցում են Ֆրանսիային «պախարակելու» անգլո-սաքսոնական ծրագրերին, որոնց նպատակն է ֆրանսիցիներին զրկել բոլոր ռեսուրսներից՝ որպես մեծ տերություն վերածնվելու եւ ԱՄՆ-ից անկախ ուժի կենտրոն ստեղծելու պոտենցիալ հնարավորություն ունենալու համար։ Ոչ թե ֆրանսիական ներկայիս իշխանությունները շատ են ձգտում դրան, այլ հաշվի առնելով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ի նկատմամբ Ֆրանսիայի բավականին անկախ դիրքորոշումը, հատկապես եվրոպական մյուս երկրների ստորության ֆոնին, նման քաղաքականություն վարելու գայթակղութունը կարող է նորից ծագել։ Բայց ահա, եթե Ֆրանսիան դրա համար պոտենցիալ հնարավորություն չուննա, ապա ԱՄՆ-ից ցանկացած անկախույթուն կմնա միայն հիշողություններում եւ պարապ խոսակցություններում ... չկա ռեսուրս, չկա խնդիր», - նշում է «Ռուսաստանը Եվրոպա չէ» տելեգրամյան ալիքը՝ միանգամայն իրավացիորեն խորհուրդ տալով Ապշերոնի ափերից «հակագաղութատիրության դեմ պայքարողներին» եւ նրանց նմաններին «չափազանց զգույշ վերաբերվել, քանի որ իրականում նրանց գործունեությունը չի վնասում Արեւմուտքին, այլ միայն ամրապնդում է նրա դիրքը իր գլխավոր ռազմավարական նպատակի՝ արեւմտյան քաղաքակրոթւթյան գլոբալ գերիշխանության պահպանման տեսանկյունից» Telegram: Contact @RossiyaNeEvropa։
Վլադիմիր Պրոխվատիլով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի