կարևոր
1951 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-24 13:19
Քաղաքական

Այս լուսանկարն արտացոլում է մեր Հայաստանի վիճակը. Գագիկ Համբարյան

Այս լուսանկարն արտացոլում է մեր Հայաստանի վիճակը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Արաբատի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելը՝ դա Հայաստանի «իզգոյ», անտեսված և արհամարհված լինելն է...

Այս վիճակին երկիրը հասցրել են Նիկոլն ու իր թիմը, այդ թվում նաև գործակալ Արաբատ Միրզոևը, ով դժգոհ դեմքով և բոլորից առաջ ընկած, մինչ մյուս 4-ը մեկը մյուսի հետ զրուցում են, մենակ է մնացել...

Մենք ինքներս ենք մեզ այս օրին հասցրել, որովհետև երկրի ղեկը վստահել ենք գեղցի շուստրյակ մի կամակատարի, ով իրականում 2018 թ-ին իշխանության է բերվել ռուսներին Հայաստանից վռնդելու նպատակով, բայց արդեն 5 տարի էլ խոսում է մի բան, անում է այլ բան ու մեզ թշնամացնում բոլորի և հատկապես ռուսների հետ, ովքեր, ըստ «ավանդույթի» պատժում են ոչ թե որևէ երկրի ղեկավարին, այլ այդ երկրին և հենց ժողովրդին, որի ականատեսն ենք մենք...

Զզվելին այն է, որ այդ գեղցի շուստրիությամբ տառապում է մեր հասարակության 80 տոկոսը,որոնց մեծ մասը ՆԻկոլի մեջ տեսնում են իրենց ու ում կարծիքով մենք՝ հայերս մեզ չկարևորելով և չսիրելով մեր հայրենիքը, մտածում ենք, որ մենք այնքան կարևոր ենք ուրիշների՝ արևմուտքի, ամերիկացիների, ռուսների, իրանցիների, հնդիկների, չինացիների և այլոց համար, որ մենք պետք է թրև գանք սրճարաններում և ռեստորաններում, կյանք վայելենք, պարենք, երգենք ուրախանանք, երբ երկիրը խայտառակ վիճակում է, իսկ այդ վերը նվածներն էլ պետք է մեր փոխարեն պատերազմեն ու մեր հայրենիքը պաշտպանեն...

Մենք՝ հայերս, փորձում ենք աշխարհին ապացուցել, որ պարտված եսիմինչին, որին հաղթողն ամենօրյա ռեժիմով նվաստացնում է ու այդ նվացտացումը տարածում է նաև հայ ժողովրդի վրա, կարող ենք կրկին վստահել իշխանություն ու պահանջել հարգանք ու պատիվ մեզ նկատմամբ ու դժգոհում ենք, որ մեզ խղճում ու զզվում են, երբ անընդհատ կարճում ենք համաշխարհային հանրության «փեշերից», որը բացահայտ արհամրահում է մեր նվնվոցները...

Մենք նեղվում ենք ռուսներից, որ չպաշտպանեցին արցախահայությանը, բայց չենք նեղվում Նիկոլ Անհողից, ով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս...

Արցախահայությունը նեղվում է ռուսից, բայց գրեթե մինչև վերջ հանդուժեց թուրքի կամակատար Արայիկին...

Արցախահայությունը իրար է ծեծում, բայց մինչև հիմա չի տալիս այն դավաճանի անունը ոմ պատճառով հայրենազրկվել է...

Քիչ առաջ ռուսական «Առաջին ալիք»-ով Հայաստանին ու Նիկոլին վերաբերող հաղորդում էր... Խայտառակություն էր մեզ համար...Բայց ժեխնյուզը վաղը նոր անասնակերով կկրակրի Նիկոլի երկրպագուների մեծ մասին ու նրանք կշարունակեն ապրեն երջանիկ ու կուշտ...

Այս լուսանկարն արտացոլում է մեր սարսափելի իրակնությունը՝ որ եթե ՄԵՆՔ մեզ պետք չենք, ՄԵՆՔ մյուսներին էլ պետք չենք...

Շատ շուտով Հայաստանի «սիրիացումը» կմտնի ակտիվ փուլ...»։