Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձի ընթացքում «Վագների» մարտիկներին առաջարկել է պայմանագիր կնքել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ, վերադառնալ հարազատների մոտ կամ մեկնել Բելառուս:
«Շնորհակալություն եմ հայտնում «Վագներ» խմբի այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր կայացրեցին միակ ճիշտ որոշումը՝ չգնացին եղբայրասպան արյունահեղության, կանգ առան վերջին գծի մոտ։ Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակել Ռուսաստանին ծառայությունը՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության կամ այլ ուժային մարմինների հետ, կամ վերադառնալ ձեր հարազատների և մտերիմների մոտ: Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումն ի կատար է ածվելու», - ասել Է Պուտինը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ դա կլինի «Ռուսաստանի զինվորների ընտրությունը, որոնք գիտակցել են իրենց ողբերգական սխալը»: