Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում կայանալիք հանդիպմանը ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը և պատժամիջոցներ կընդունեն ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության դեմ։ Այս մասին ավելի վաղ Բրյուսելում հայտնել էր ԵՄ արտաքին քաղաքականության աղբյուրը։ Բացի դրանից՝ նախարարները կքննարկեն հարաբերությունները Կենտրոնական Ասիայի երկրների, Վենեսուելայի և Էրիթրեայի հետ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դեկտեմբերի 8-ին ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչներն արդեն հավանություն են տվել «Վագների» դեմ պատժամիջոցների կիրառմանը։ Եվրամիության համար նման պատժամիջոցների անհրաժեշտության մասին քաղաքական որոշումը ԵՄ խորհուրդն ընդունել է նոյեմբերի 15-ին։ Խոսքը ԵՄ սև ցուցակը մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանցով համալրելումասին է։ Նրանց բոլորին կարգելվի մուտք գործել ԵՄ և ԵՄ բանկային համակարգ։
Ցուցակը կհրապարակվի երեքշաբթի ԵՄ պաշտոնական ամսագրում։
Նախարարները մտադիր են նաև հաստատել Մալիի նկատմամբ պատժամիջոցների նոր ռեժիմը՝ ժողովրդավարությանն անցնելու քաղաքական գործընթացը արգելափակելու համար։
Ֆրանսիան Մալիի և «Վագների» դեմ պատժամիջոցների հիմնական «հովանավորն» է։ Աշնան սկզբից Փարիզը խոր մտահոգություն է հայտնել Մալիում իր դիրքերի կորստի կապակցությամբ, որը պայմանավորված է առաջին հերթին այդ երկրում ֆրանսիական հակաահաբեկչական ռազմական գործողության սահմանափակմամբ։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի արտգործնախարարն ու պաշտպանության նախարարը բազմիցս քննադատել են «Վագներ»-ի հնարավոր տեղակայումը Մալիում՝ նշելով, որ նրա գործունեությունը «անհամատեղելի» է ֆրանսիական ռազմական ներկայության շարունակման հետ։