Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանական գերատեսչությունը կոչ է արել մարտիկներին խոհեմություն ցուցաբերել և կապ հաստատել Ռուսաստանի ՊՆ-ի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությանը (ՄՌԿ)` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ Գերատեսչությունն առաջարկում է խոհեմություն ցուցաբերել և կապի մեջ մտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ` երաշխավորելով բոլորի անվտանգությունը: Այս մասին հայտնուիմ է ՌԻԱ Նովոստին։
«Դիմում ենք «Վագներ» ՄՌԿ–ի գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբելով ներքաշել են Պրիգոժինիի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբությանը մասնակցելու մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր բազմաթիվ ընկերներ արդեն գիտակցել են իրենց սխալը` դիմելով օգնության և խնդրելով ապահովել մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը։ Մեր կողմից նման օգնություն արդեն ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին և հրամանատարներին», – ասել են գերատեսչությունում։
Նախարարությունը մարտիկներին հորդորել է խելամտություն ցուցաբերել և արագ կապի դուրս գալ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։
«Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», – հավելել են գերատեսչությունում։
ՊՆ–ում հայտարարել են նաև, որ կիևյան ռեժիմը, օգտվելով «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի սադրանքից, հարձակման համար բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ։
«Օգտվելով Պրիգոժինի սադրանքից, որն ապակայունացնում է իրավիճակը, կիևյան ռեժիմը Բախմուտի մարտավարական ուղղությամբ հարձակողական գործողությունների համար կենտրոնացնում է Ուկրաինայի ԶՈւ–ի ծովային հետևակի35-րդ և 36-րդ բրիգադների ստորաբաժանումները», – ասել են գերատեսչությունում։
Նշվում է, որ այնտեղ զորքերի հարավային խմբավորումների զինծառայողները հակառակորդին հետ են մղում օդային և հրետանային հարվածներով։