|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Օգոստոսի 1-ին ՌԴ Ուզլովայա քաղաքում (Տուլայի շրջան) Մեծ հաղթանակի 75-ամյակի և Քաղաքի օրվա կապակցությամբ հանդիսավորությամբ կբացվի հուշահամալիր` նվիրված Կարմիր բանակի գեներալ-մայոր, 239-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Հայկ Մարտիրոսյանին և նրա մարտիկներին. տեղեկացնում է yerkir.am-ը` stalinogorsk.ru կայքին հղումով:
Իսկ Բիբիկովո գյուղի տներից մեկի պատին, որտեղ 1941 թվականի նոյեմբերի 16-21-ը գտնվել է 239-րդ հրաձգային դիվիզիայի շտաբը, կամրացվի հուշատախտակ:
Հայկ Մարտիրոսյանին և նրա դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշարձանը կկանգնեցվի Ռուսաստանյան ռազմա-պատմական ընկերակցության, Ուզլովայա շրջանի մունիցիպալ մարմնի, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տուլայի մասնաճյուղի, «Ստալինոգորսկ 1941» ինտերնետային նախագծի և Ռուսաստանի, Հայաստանի, Հունաստանի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ուզբեկստանի ավելի քան 50 քաղաքացիների համատեղ ջանքերով: Նախաձեռնողը և կազմակերպիչներից մեկը Էդվին Շիրինյանն է (Ուզլովայայի կաթի կոմբինատ):