Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական համալսարանի Իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մակարյանը գրում է.
«Փառք ու պատիվ Հայ հեղափոխական դաշնակցությանը և մեծ խոնարհում նահատակ հայորդիներին։ Լինելով փորձառու և ավանդական կուսակցություն՝ առաջինը զգաց պահի լրջությունն ու իր մարտիկներին մղեց մարտի, ինչպես Արցախյան շարժման ժամանակ։ Մեր պատմության մեջ այո', եղել են դրվագներ, որ քննադատելի են ու այն աներկբա, անխնա արել եմ նաև ես՝ իմ մենագրությունում՝ երբևէ չարժեզրկելով ու կասկածի տակ չդնելով նրանց հայրենասիրությունը։ Ամբողջության մեջ նրանց գործունեությունը հայրենանվեր է ու լեցուն փառավոր էջերով։ Դաշնակցությունն օրինակելի է, ունի քաջություն՝ իր սխալները սրբագրելու, հիրավի վաստակել է ազգի կուսակցություն կոչվելու և հայրենիքի պաշտպանությունը ստանձնելու իրավունքը։ Համակարգչի ստեղնաշարային իգացած դաշնակահարնե'ր, որ պատվերով ամեն օր թույն ու մաղձ էիք տարածում, դաշնակցականների ոտքի եղունգը չարժեք»։