Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը թերեւս ամենաանհասանելի նախարարներից է լրատվամիջոցների համար. վերջինս իր նշանակման օրվանից գրեթե մշտապես խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին:
Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցն էլ, հավանաբար, հետեւելով իր օրինակին, փակ է լրագրողների համար. ԱԳՆ-ից հազվադեպ են պատասխանում զանգերին, իսկ գրավոր հարցումներին էլ պատասխանում են ամիսներ անց:
Պարզվում է՝ ԱԳՆ-ն սեւերի-սպիտակների քաղաքականությամբ է առաջնորդվում լրատվամիջոցների դեպքում, ունի սիրելի ու ոչ սիրելի լրատվամիջոցների ցուցակ:
Երեկ սա առավել ընդգծվեց, երբ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն կազմակերպել էր Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչների եւ մի խումբ լրագրողների այցը Երասխ, որը մի քանի օր է՝ թշնամու թիրախում է հայտնվել, կրակոցներ են այդ ուղղությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատուկենտ լրագրողների են տարել Երասխ: Մեզ չեն հրավիրել, եւ պարզեցինք, որ լրատվամիջոցների ընտրությունն արել է փոխնախարար Վահան Կոստանյանը նախարար Միրզոյանի անունից:
Երեկ ողջ օրը փորձեցինք հասկանալ՝ ԱԳՆ-ն ինչ սկզբունքով է առաջնորդվել, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին չի ներգրավել Երասխ մեկնողների ցանկում: ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն է կազմակերպել այցը: Նրան էլ ողջ օրը չգտանք:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ յուրային եւ ոչ յուրային լրատվամիջոցների ցանկն իրականում կազմել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հանրությանն առավել հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով:
Հավանաբար, «Ժողովուրդ» օրաթերթի աղմկահարույց բացահայտումները այդ կառույցի գործունեության մասին դուր չեն եկել նրանց, ինչի պատճառով հայտնվել ենք նրանց սեը ցուցակում։ Փաստորեն, «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ից այնքան են մեզանից վրդովվել ու սրտնեղել, որ անգամ չեն բարեհաճել տեղեկացնել, որ լրատվամիջոցների այց է կազմակերպվում Երասխ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում