|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մետրոպոլիտենի երեք աշխատակցի հեռացրել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` գործատուի կողմից պայմանագրի խզում աշխատակցի նկատմամբ անվստահության համար:
Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց մետրոպոլիտենի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ` հետագա խնդիրներից խուսափելու պատճառով: Մեր զրուցակցի խուսափողական պահվածքը նաև հասկանալի է` աշխատանքից ազատված երեք աշխատակիցներից երկուսը` Անդրանիկ Գևորգյանը և Գագիկ Գալստյանը, օրեր առաջ կայացած բողոքի ակցիայի ժամանակ հարցազրույցներ են տվել լրատվամիջոցներին, ակտիվ շփվել լրագրողների հետ և պատրաստակամորեն պատասխանել բոլոր հարցերին:
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ այդ աշխատակիցների` իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելը բնավ դուր չի եկել մետրոպոլիտենի ղեկավարությանը, թեեւ բոլոր հիմնարկների աշխատակիցների բողոքն ուղղված է ոչ թե հիմնարկներիղեկավարության, այլ կառավարության ընդունած` պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ:
Մեր զրուցակիցը նշեց, որ մետրոպոլիտենի ղեկավարությունը չի մանրամասնում, թե ինչ պատճառով է այդ երեք աշխատակիցներին ներկայացվել անվստահության հիմքը: Երեքն էլ մետրոպոլիտենի` 12 և 15 տարվա փորձ ունեցող աշխատակիցներ են: