Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ հասարակության առաջին պառակտողը եղել է Հայկ Մարությանը՝ բոլորս հիշում ենք նրա սևեր ու սպիտակներ թեզը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիայի ժամանակ։
Նա հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, որ՝ հայ ժողովուրդը հասավ պարտության, որովհետև պառակտեց հասարակությանը։
«Նիկոլ Փաշինյանը, պաշտպանելով Հայկ Մարությանի թեզը, պառակտեց հայերին՝ բաժանելով սևերի ու սպիտակների։ Ու մենք կարծում ենք, որ Հայկ Մարությանը այս պառակտման թիվ մեկ պատասխանատուն է՝ ազգը պառակտելու ու դեպի պարտություն տանելու համար։ Դրա համար, անկախ նրանից, թե ինչ կպատասխանի մեր նամակին, ինձ համար Հայկ Մարությանը դավաճան է, որը պառակտել է ազգը։ Դավաճան, որի արած՝ «սև և սպիտակ» արտահայտության պատճառով ազգը բաժանվեց երկու մասի»,-ասաց Սարգիս Կարապետյանը։
Նա նկատեց, որ այսօր այս ֆեյք կառավարության շատ կողմնակիցներ, որոնք սորոսականներ են, միշտ հակառուս են եղել և բոլորը հիմա, չգիտես ինչու, դարձել են ռուսամետ, հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Նիկոլը դավաճան չէ, ուրախացել են։ Նա չի հասկանում՝ ինչու են ուրախացել, որովհետև պետք է հայ ժողովուրդն ասեր՝ դավաճան չէ։
Սարգիս Կարապետյկանը փաստեց, որ երկուսուկես տարի Երևանի քաղաքապետարանը, նաև կառավարությունը ղեկավարվել են շոու ծրագրերով, ֆեյքերով, ֆեյսբուքներով։
Նշեմ, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն Հայկ Մարությանին ուղղված նամակ հանձնեց, որում առաջարկում էր կա՛մ հեռանալ, կա՛մ միանալ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։
Մանրամասն՝ տեսանյութում․