Անկեղծ ասած անցնող երեք տարիներին շատ եմ քննադատել Հայկին։ Ասեմ, որ քննադատել եմ տեղին' իր չարածների և արածների համար։ Հայկի ամենաաններելի արարքը իմ համոզմամբ դա ազգին սևերի և սպիտակների բաժանելն էր, որը հիմք դրեց ազգի պառակտմանը։ Նրա հայտնի սևեր և սպիտակներ ելույթից հետո էր, որ տեղի ունեցավ նախկինների և նիկոլիզմի սահմանումը, որը պառակտում մցրեց անգամ հարազատ եղբայրների մեջ։ Եվ արդյունքում ով նիկոլական չէր, դարձավ նախկին թալանչի։ Արդյունքը դարձավ այսօրվա անմխիթար, պառակտված և պարտված Հայաստանը։
Սակայն զարմանքով և արդարության համար պիտի նշենք, որ այսօր ՀՀ-ում նախկին հեղափոխական քպական պաշտոնյաներից միակ մարդը, որ գոնե ինչ որ խոստում կիսով չափ կատարել է, դա Հայկն է։
Իմ այս պնդումը ամենևին չի նշանակում, որ ես Հայկին լավ քաղաքապետ եմ համարում կամ հարցեր և պահանջներ չունեմ։ Սակայն, որ Հայկը գոնե որոշակի սկզբմունքներ ունի, դա փաստ է։
Եվ կարծում եմ, նրա այդ վերջին հատկանիշն է, որն անհամատեղելի է քպականների և նիկոլականների հետ, որի արդյունքում նիկոլի հրահանգով վարկաբեկման արշավ է սկսվել Հայկի դեմ։
Հայկը իմ համոզմամբ ունի մեկ ճանապարհ, որի արդյունքում նա կքավի իր մեղքը ազգի և հայրենիքի առջև։
Առաջին. ներեղություն խնդրի ազգից նրան սևերի և սպիտակների բաժանելու համար։
Երկրորդ. հրապարակայնորեն հրաժարվի նիկոլի մարդը լինելու պիտակից, քննադատելով նիկոլին և նիկոլիզմը։
Սարգիս Կարապետյան
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ