Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն: Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«- Երբ հասարակությունը արհեստականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների (ոչ թե քաղաքական ուժերն, այլ, շեշտում եմ, ժողովուրդը),
- երբ գեներալները հայտարարվում են հանցագործներ (ոչ թե կոնկրետ գեներալները, որոնք դատարանի կողմից այդպիսի դատավճռի են արժանացել),
- երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ կան գեներալներ, որոնք ցանկանում են պատերազմ հրահրել ու պարտվել, որպեսզի քաղաքական իրավիճակ փոխվի ու այդպիսիք չեն բացահայտվում ու ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կար,
- երբ պատերազմի գոտում գտնվող 150 հազարանոց բնակչությանը ներքաղաքական պառակտման են ներքաշում, դա անվանելով ժողովրդավարություն,
- երբ թույլ են տալիս, որ Հայաստանից Արցախ բախտախնդիրներ ներթափանցեն իրենց աբսուրդ գաղափարներով ու անեն, ինչ ցանկանում են,
- երբ երկրի ղեկավարն առանց դատարանի որոշման մարդկանց հանցագործ է հայտարարում, երբ խոսքը կորցնում է իր արժեքը՝ առանց դրա համար պատասխանատվության,
- երբ Արցախի նախագահի գլուխը հրապարակայնորեն «ջարդում» են ու մնում անպատիժ,
- երբ իրապաշտպանները դառնում են իշխանամետ քաղաքական գործիչներ, իսկ քաղաքական գործիչները՝ իրավապաշտպաններ,
- երբ հատուկ ծառայությունների բարձր ղեկավարներն ինքնասպանություններ են գործում, իսկ դատարանները շրջափակվում են իշխանության մյուս ճյուղերի կողմից,
- երբ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս ընթանում,
- երբ օրենքն ընտրողաբար է գործում,
- երբ սահմանադրությունն այլևս չի գործում,
- երբ, երբ, երբ ....
Դուք կարծում եք, որ այդ ամենն անհետևանք է անցնելու, երկրում կարգ ու կանոն է հաստատվելու, օրինականությունը կգործի, իսկ բանակում կլինի կարգապահությո՞ւն»։