կարևոր
5047 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-08 17:25
Քաղաքական

Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ այստեղ մնալու նպատակն ու իմաստը ո՞րն է․ Կարեն Ճշմարիտյան

Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ այստեղ մնալու նպատակն ու իմաստը ո՞րն է․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարտիտյանը գրում է․

«Մտածելակերպի, դատողությունների և վարքագծի որոշ դրսևորումների ականատես դառնալը կրկին առաջ է բերում նույն տանջող հիմնահարցը։ Տանջող, որովհետև համոզիչ ու հիմնավոր պատասխանը ոչ մի տեղ չի նշմարվում։

Ամեն հայկականը սկզբունքորեն չընդունողները, նաև՝ հայ ժողովրդի հանդեպ այդչափ ատելությամբ լցվածները (հատկապես՝ թրքասերներն ու թրքամոլները) ինչու՞ են ապրում Հայաստանում և Արցախում։ Ինչու՞ չեն լքել ու հեռացել։ Այստեղ մնալու նպատակն ու իմաստը ո՞րն է։

Ինչպե՞ս են կարողանում, և ի՞նչն է ստիպում տասնյակ տարիներ ապրել իրենց համար անհանդուրժելի արժեքների և ատելի ժողովրդի միջավայրում։

Սա ի՞նչ երևույթ է:

Դավադրապաշտները հավանաբար կասեն՝ «գործակալներ են», հոգեբանները հավանաբար կասեն՝ «մազոխիստներ են»։

Դուք ի՞նչ կասեք…

ՀԳ

Նախորդ անդրադարձը՝ մեկնաբանություններում»։