|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ: Մայիսի 14-ին մեր թղթակիցը Ստաս Նամինին գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով մեկնաբանել Երևանի ավագանու ապրիլի 30-ի որոշումը՝ միաժամանակ տեղեկացնելով թե որոշման բովանդակության, թե դրա շուրջ ծավալված հանրային արձագանքի մասին: Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը Անաստաս Ալեքսեյի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին և գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին և հրապարակումներին: Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների և Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները:
Մայիսի 16-ին «ՀԺ»-ի թղթակիցը անվանի արվեստագետին է ուղարկել իր ձեռքի տակ եղած նյութերից մոտ մեկ տասնյակը: Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որևէ հուշարձանի տեղադրմանը, և որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում և մտքի մեջ, այլ ոչ գրանիտի ու բրոնզի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։