|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը 1988 թվականի երկրաշարժի 29-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Գյումրի: Կարեն Կարապետյանը ժամը 11:41-ին ծաղիկներ է դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղադրված 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մասնակցել մատուցվող պատարագին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծել է, որ Գյումրիի հետ կապված կառավարությունն ունի համալիր ծրագիր և միանշանակ այս քաղաքում կյանքի որակը սկզբունքորեն փոխվելու է:
«Մենք ռեգուլյար, ամեն օր պետք է աշխատենք, որպեսզի այստեղ կյանքը փոխվի և իրականում փոխվելու է: Այն խնդիրները, որոնք այսօր Գյումրին, մեր ժողովուդն ունի՝ հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ նայել ապագային և աշխատել», - նշել է Կարեն Կարապետյանը: