կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-08 14:29
Քաղաքական

Չպետք է պատեր կառուցենք նրանց միջև, ովքեր ապրում են Հայաստանում և Սփյուռքում, նրանց միջև, ովքեր ապրում են ՀՀ-ում և Արցախում. Արմեն Սարգսյան

Չպետք է պատեր կառուցենք նրանց միջև, ովքեր ապրում են Հայաստանում և Սփյուռքում, նրանց միջև, ովքեր ապրում են ՀՀ-ում և Արցախում. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համարում է, որ Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության, Եվրոպայի և Ասիայի միջև կարող է լինել լավ միջնորդ, բանակցող: Նախագահը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովի»-ի շրջանակում կայացած ասուլիսի ժամանակ:

«Շատ լավ է , որ գործընկերները գիտակցում են «Մտքերի գագաթնաժողով»-ը Հայաստանում կազմակերպելու կարևորությունը: Սա հնարավորություն է հասկանալ աշխարհին և աշխարհին հնարավորություն է տրվում հասկանալ Հայաստանին: Մենք արդեն իսկ լսեցինք տարաբնույթ առաջարկներ, թե Հայաստանն ինչ պետք է լինի, օրինակ` կամուրջ, որը կապելու է  Եվրոպան և Ասիան: Առաջարկություն եղավ, որ Հայաստանը կարող է նաև բանակցային միջնորդ լինել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև: Կուզենայի իմ լավ գործընկերոջը՝ ՀՀ վարչապետին ասել, որ քանի դեռ Հայաստանն ունի բավականին խորը հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ-ի՝ չափերով փոքր, բայց կարևոր անդամ, մի կողմից կարող է լինել այն ենթակառուցվածքը, որի վրայով անցնելով մարդիկ կկապվեն իրար հետ, բայց միևնույն ժամանակ՝  միջնորդ երկու կողմերի միջև»,-ասաց նախագահը՝ լրացնելով, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ, այս դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

«Եթե փոքր ՀՀ-ում կարողանանք ապահովել խոշոր և բազմազգ ընկերությունների ներկայությունը, զարգացնել, արհեստական բանականությունը, մտնել  21-րդ դարի տեխնոլոգիաների դաշտ, բայց դրա համար պետք է իմանանք, թե ինչ է կատարվում ամերիկյան, ռուսական, չինական, ֆրանսիական խոշոր ընկերություններում»,-նշեց նա:

Իր խոսքում ՀՀ նախագահը նաև համաձայնեց  այն պնդմանը, որ խորհրդային միության փլուզումից հետո սկսել ենք նորից պատեր կառուցել: «Մենք՝ հայերս, պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի մեջ, չպետք է պատեր կառուցենք նրանց միջև, ովքեր ապրում են Հայաստանում և Սփյուռքում, նրանց միջև, ովքեր ապրում են ՀՀ-ում և Արցախում»,-եզրափակեց Արմեն Սարգսյանը: