|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնային ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա: «15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, քայլերթ կատարելով, ժամը 17.00-ին մտավ Ստեփանակերտ քաղաք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում կողմերի շփման գծի երկայնքով: