Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկագրի համաձայն՝ մայիսի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.
«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Ավտոմոբիլային ճանապարհով ռուս խաղաղապահները Ստեփանակերտ 207,5 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից ու արկերից մաքրվել է 2533,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 26791 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասված է տեղեկագրում։