Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վանի պետական թատրոնն առաջին անգամ ծրագրում է թատերական ներկայացումներ ցուցադրել այստեղի Աղթամար կղզում։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վանի Աղթամարի մանկական և պատանեկան թատերական փառատոնն» առաջին անգամ նախատեսվում է անցկացնել Աղթամար կղզում։ Փառատոնի կազմակերպիչներից Քադիր Օղուզը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ իրենց փառատոններին ամեն տարի միջինը 500 երեխա էր մասնակցում, սակայն այս տարի մասնակիցների թիվն արդեն անցել է 1500-ը։
Փառատոնի կոորդինատորն ընդգծել է, որ նման միջոցառումները լավ առիթ և հարթակ են պատանիների և մանուկների շփման համար։ Քադիր Օղուզը նաև հավելել է, որ առաջին անգամ լինելով՝ Աղթամար կղզում թատերական ներկայացումներ են ցուցադրվելու։ Դրանք բացօթյա են լինելու։
Հիշեցնենք, որ Վանի Աղթամար կղզում է գտնվում հայկական Սուրբ Խաչ եկեղեցին։ Այն կառուցվել է 10-րդ դարում։ Հայոց ցեղասպանությունից հետո, ընդհուպ մինչև 2010 թ․ եկեղեցին լքված վիճակում էր։ 2010 թ․ թուրքական իշխանությունները վերանորոգելուց հետո վերաբացեցին եկեղեցին։ Սակայն այն վերաբացվեց ոչ թե որպես եկեղեցի, այլ՝ որպես թանգարան, որտեղ պատարագ կարելի է անել միայն տարեկան մեկ անգամ։
Ավելին, այստեղ մինչև իսկ արգելում էին հայկական խմբերի կողմից շարականների կամ այլ հոգևոր երգերի կատարումը։ Փոխարենը թուրքական իշխանությունները թատերական փառատոնի և այլ նմանատիպ միջոցառումների միջոցով ջանք ու եռանդ չեն խնայում՝ Սուրբ Խաչի՝ եկեղեցի լինելը մոռացության մատնելու և այն լիովին մշակութային կառույցի վերածելու ուղղությամբ։
Թուրքական աղբյուր՝ https://www.cumhuriyet.com.tr/kultur-sanat/akdamar-adasinda-ilk-defa-tiyatro-oyunu-sahnelenecek-2083994
Մելինե Անումյան
Akunq.net