Վանա լիճը սոդա պարունակող ամենամեծ լիճն է աշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 3․712 քառակուսի կիլոմետր։ Այդ ցուցանիշով այն նաև Թուրքիայի ամենամեծ լիճն է։
Վանում տուրիզմի զարգացումը խթանելու նպատակով ջրասույզների (դայվինգ) դպրոցներ են բացվել։ Այս իրադարձությունը հետաքրքրել է նաև հայ սուզորդներին, և օրերս Հայաստանից 10 հոգանոց մի խումբ է մեկնել Աղթամար կղզի։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Վան եկող տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը օրեցօր ավելանում է։ Այսօր էլ Հայաստանից 10 հոգանոց սուզորդների խումբ էր եկել։ Հայաստանից եկած լողորդները սուզվեցին Աղթամար կղզուց, որը նրանց համար կարևոր նշանակություն ունի։ Տեղացի և արտասահմանցի սուզորդների համար այս լիճը հետզհետե ավելի կարևոր է դառնում», – պատմել է մարզիչ Սերքան Օքը։
Վանա լիճը սոդա պարունակող ամենամեծ լիճն է աշխարհում։ Լճի մակերեսը կազմում է 3․712 քառակուսի կիլոմետր։ Այդ ցուցանիշով այն նաև Թուրքիայի ամենամեծ լիճն է։