Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 10:57
Տարածաշրջան

Մահացել է Աղթամար եկեղեցին կործանումից փրկած քուրդ գրողը

Մահացել է Աղթամար եկեղեցին կործանումից փրկած քուրդ գրողը

«Այս հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի եւ կոտորածների հողեր են. վերապրած շատ մեծ ցավեր, ոչնչացված մեծ արժեքներ կան, սակայն մարդկային բոլոր աղետերից մաքրվելու ճիգեր էլ կան: Ճիգերից ամենասուրբն էլ թշնամությունների դեմ դուրս գալն ու խաղաղությամբ պայքարելն է»,- «Գանձասար»-ը մեջբերում է Յաշար Քեմալի խոսքերը:


Ըստ Hurriyet-ի՝  Թուրքիայում 92 տարեկանին հասակում մահկանացուն է կնքել թուրք ժամանակակից գրականության մեծագույն դեմքերից Յաշար Քեմալը: Նա 1973-ին եղել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի թեկնածու:

 

Ծագումով քուրդ Յաշար Քեմալը հունվարի 14-ին տեղափոխվել էր Պոլսի հիվանդանոց՝ բորբոքումի, սրտի եւ շնչառական համակարգի խնդիրների պատճառով:

 


Նոբելյան մրցանակի առաջադրված գրողը 2013-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից արժանացել է «Գրիգոր Նարեկացի» շքանշանի հայանպաստ գործունեության համար: Նա մեծ ավանդ է ունեցել 1951-ին Աղթամարի Ս. Խաչ հայկական եկեղեցին թուրքական իշխանությունների կողմից ոչնչացումից փրկելու գործում:



1951-ին Թուրքիայում սկիզբ էր առել եկեղեցին քանդելու ծրագիր: Մի թուրք զինվորական, ներքին կարգով տեղեկանալով այդ մասին, լուրը հաղորդել էր այդ ժամանակ «Ջումհուրիյեթ» թերթի թղթակից Յաշար Քեմալին: Գրող, լրագրող եւ հրապարակախոս Յաշար Քեմալն իր հերթին դիմել էր բոլոր ատյաններին և այդ մասին գրել: Նա կարողացել էր համոզել թուրքական իշխանություններին, որ եկեղեցին պատկանում է ոչ միայն հայերին, որ այն Թուրքիայի մշակութային ժառանգություն է և պետք է պահպանել: Արդյունքում` եկեղեցին չքանդվեց, սակայն լուրը հաղորդած զինվորականն ու Յաշար Քեմալը ենթարկվեցին հալածանքների: