|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության նախագահ, ազգայնական հայացքներ ունեցող Ֆահրեթթին Ալթունը, որը երեկ անդրադարձել էր Հայոց ցեղասպանությանը, իր թվիթերյան էջում Վանի Աղթամար կղզու վերաբերյալ գրառում է կատարել:
«Աղթամարի եկեղեցին, որը վերանորոգվել է թուրքական կառավարության կողմից, մեր ազգի հարուստ պատմության և մշակութային յուրահատկության ապացույցն է: Մենք հրավիրում ենք ամբողջ աշխարհի հայ հասարակությանը` այցելել պատմակական ժառանգություն համարվող այս վայր»,- գրել է նա:
10-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին 2010 թ. վերանորոգվել էր, սակայն ստացել էր թանգարանի կարգավիճակ, և թույլատրվել է տարին միայն մեկ անգամ անցկացնել պատարագ: