| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վանա լճի վրա գտնվող Աղթամար կղզի մուտքի վճարը նախկին 60 թուրքական լիրայից բարձրացել է 150 թուրքական լիրայի։ Երեք ու կես անգամ թանկացել է նաև ցանկացողներին կղզի հասցնող զբոսանավերի տոմսի գինը։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Դուվար» օրաթերթի լրագրողներից Քադիր Ջեսուրը։
Թուրք լրագրողը նաև հիշեցնում է, որ ամեն տարի հազարավոր տեղաբնակ և օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելում Աղթամար, և որ անցյալ տարվա հուլիս ամսին կղզի մուտքի վճարն արդեն իսկ բարձրացել էր՝ 45 թուրքական լիրայից դառնալով 60 թուրքական լիրա։ 8 ամիս հետո յուրաքանչյուր անձի մուտքի վճարն արդեն գրեթե եռապատկվել է՝ դառնալով 150 թուրքական լիրա։
Հիշեցնենք, որ Աղթամար կղզու վրա է գտնվում պատմական հայկական Սուրբ Խաչ եկեղեցին, որը 2010 թ․ թուրքական իշխանությունների կողմից վերաբացվել է որպես թանգարան։ Սույն եկեղեցում թուրքական պետությունը թույլ է տալիս պատարագ մատուցել տարեկան միայն մեկ անգամ։ Հիշեցնենք նաև, որ Աղթամար կղզի և հատկապես Սուրբ Խաչ եկեղեցի այցելուների շնորհիվ թուրքական իշխանությունները մեծ եկամուտներ են ապահովում։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net