Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վանի Աղթամար կղզի է այցելել 109 հազար զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Cumhuriyet» թերթի հաղորդմամբ՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսներին կղզի այցելած զբոսաշրջիկների թիվը, նախորդ տարվա համեմատ, աճել է 25.5 տոկոսով: 2016 թվականին Աղթամար էր այցելել 82 հազար զբոսաշրջիկ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:
Ըստ թերթի՝ պատմական հայկական եկեղեցիով նշանավոր դարձած կղզի այցելող զբոսաշրջիկների ճնշող մեծամասնությունը իրանցիներն են:
Հիշեցնենք, որ Աղթամար կղզում է գտնվում 10-րդ դարում Գագիկ Արծրունի թագավորի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին: Այն հայտնի է իր որմնանկարներով ու զարդաքանդակներով:
Թուրքական իշխանությունները 2007 թվականին վերանորոգել են եկեղեցին, որը գործում է որպես թանգարան: Կրոնական ծիսակատարություն թույլատրվում է կատարել տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի: Սակայն վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայում քրդերի և թուրքական ուժայինների միջև բախումների հետևանքով եկեղեցում պատարագ չի մատուցվել: