|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վանի պատմական Ոստան (Գևաշ) շրջանում գտնվող Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագիծը կյանքի է կոչվել:
Պոլսում լույս տեսնող հայկական HyeTert-ը տեղեկացնում է, որ մոտավորապես վեց ամիս առաջ սկսված ծրագրի բարեհաջող ավարտի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Վանի նահանգապետ Մուրաթ Զորլուօղլուն:
Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու նախագծի իրականացման համար Վանի նահանգապետարանը դեռևս մայիսին 5 մլն թուրքական լիրա էր տրամադրել:
Նախագծի շրջանակներում սեպտեմբերի 16-ին մեկնարկել են աշխատանքները` Արտոս լեռան փեշերին հոսող աղբյուրների ջուրը հատուկ խողովակաշարերով լճի հատակով կղզի տեղափոխելու համար:
.jpg)

.jpg)