|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ռուսաստանի Սարատովի մարզում գտնվող Էնգելսի ալրաղացն իր արտադրանքի մի մասը կարտահանի երկաթուղով. գրում է «АиФ-Саратов»-ը։
Տեղեկությունների համաձայն՝ գործարանը մարտին համագործակցության պայմանագիր է կնքել Պրիվոլժսկայայի երկաթուղիների տնօրինության հետ՝ տերմինալի և պահեստային համալիրի կառավարման համար։ Նախատեսվում է, որ առաջին փոխբեռնման աշխատանքները կսկսվեն ապրիլին։
Սարատովի ալյուրը Վոլգայի երկաթուղու Անիսովկա կայարանից կառաքվի Ադրբեջան (Աստարա կայարան), այնուհետև կհասցվի Իրան։ Խմբաքանակների ամսական ծավալը կկազմի 2 հազար տոննա (36 ծածկված վագոն)։
Հիշեցնենք, որ իրանցի գործարար շրջանակները դժգոհել են, որ Հայաստանի տարածքով բեռների տարանցումը բարդացել է. պատճառը ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի ադրբեջանական վերահսկողությանը հանձնելն է, իսկ այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը հարմար չէ բեռնատարների համար: