|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Զավեշտ է` նույնիսկ Ադրբեջանն իր իրավասությունը չի ճանաչել 86.6 հազար քառ․ կմ-ի վրա։
Ասվածը հիմնավորող փաստաթուղթը 1991թ. հոկտեմբերի 18-ի անկախության մասին սահմանադրական ակտն է, որով անվավեր է համարվել Խորհրդային միության ակտերը
այն մասով, որը վերաբերում է Ադրբեջանին ներառյալ Արցախի բռնակցման որոշումը։
Երկրորդ՝ Ադրբեջանն իրեն համարում է Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ, որի սահմանների հաստատումը նույնիսկ Ազգերի լիգայի կողմից է մերժվել։
Երրորդ՝ Ադրբեջանը ստորագրել, բայց չի վավերացրել Ալմա-Աթայի հռչակագիրը, այլ ԱՊՀ-ին է միացել միայն վերջինիս կանոնադրության հաստատմամբ՝ 1993թ․ սեպտեմբերին, չմիանալով 1991թ․ դեկտեմբերի 8-ի ԱՊՀ հիմնադիր պայմանագրին։
Բրյուսելյան գործընթացի տրամաբանությունը ակնհայտ խնդիրներ ունի ոչ միայլ լեգիտիմության, այլ նաև լեգալության տեսանկյունից։
Բրյուսելի այսօրվա հանդիպումը մի դրական կողմ կարող է ունենալ՝ խթանել պայքարը ինչպես անհայրենիք պատեհապաշտների, այնպես էլ արտաքին թշնամու դեմ։
Գևորգ Ղուկասյան
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու