կարևոր
8098 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-15 16:50
Քաղաքական

Այսօր Ադրբեջանն ունի դեմքը փրկելու առաջադրանք, որին էլ Հայ դատի գրասենյակները հակազդում են. Գևորգ Ղուկասյան

«Հաճախ եվրոպացի շատ պաշտոնյաներ Հայ դատի հանձնախմբերին ասում են՝ դուք մեզանից ուզում եք մի բան,  որ ՀՀ իշխանությունները չեն ուզում, ձեր  ուզածը չի համապատասխանում ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումներին, սակայն պարտադիր չէ, որ հայկական Սփյուռքն էթնիկ լոբբինգ անի այն, ինչ անում են ՀՀ իշխանությունները։ Հայ դատի հանձնախմբերը երբեք ՀՀ իշխանության ազդեցության տակ չեն եղել»,- նման համոզունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը՝ պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե՝ որքանո՞վ է ՀՀ իշխանության տանուլ տված դիվանագիտական քաղաքականությունը դժվարություններ ստեղծում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքների, ծրագրերի իրականացման համար։

 Նրա խոսքով՝ Հայ դատի հանձնախմբերի առաջնահերթությունները բխում են հայ ժողովրդի շահերից, ևՀՀ իշխանությունները հայ ժողովրդի շահերի հետ կապված ունեն սեփական պատկերացնումները, որը շարունակ աղետների է հանգեցնում․ «Այս մասով խանգարում են, բայց Հայաստանի իշխանություններն անցողիկ են և նրանց դիրքորոշում չի կարող պատճառ հանդիսանալ, որ Հայ դատի հանձնախմբերը փոխեն իրենց դիրքորոշումը և չսպասարկեն հայկական շահը»,-ասաց Գևորգ Ղուկասյանը։
 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։