Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ոստիկանությունը ներառել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը:Հավանության արժանանալուց հետո այն կներկայացվի ԱԺ-ին:
Գործող իրավակարգավորումների համաձայն ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Վերջինս լիազորված է արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ, ինչպես նաև արտակարգ դրություն հայտարարելու և իրականացվող միջոցառումների վերաբերյալ ուղերձով դիմել ժողովրդին և այլն: 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահամանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն մի դեպքում ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Ասվածը վերաբերելի է նաև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու իրավասությանը` դրանից բխող իրավական հետևանքներով:
Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:
Սահմանադրական նորմերին համապատասխան` նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Այսպիսի ամրագրումը հրամայական է ստեղծել նաև վերանայել արտակարգ դրության ժամանակ ՀՀ կառավարության «նոր» դերը: Մասնավորապես առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով հստակեցվել են ՀՀ կառավարության դերը և լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում:
Բացի այդ` վերը բերված փոփոխությունները պայմանավորել են օրենքի որոշ հոդվածներում հասկացությունների վերախմբագրման անհրաժեշտություն: Մասնավորապես առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը: