Փոխարժեքներ
26 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.8 |
EUR | ⚊ | € 423.89 |
RUB | ⚊ | ₽ 4.6403 |
GBP | ⚊ | £ 507.42 |
GEL | ⚊ | ₾ 141.14 |
Լավ, այս համազգային ամոթը մինչև ե՞րբ պիտի կրենք, այս երկիրը մղձավանջի է վերածվում նույնիսկ ամենանվիրական օրերին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ, ՀՅԴ անդամ Գևորգ Ղուկասյանը։
Նա շարունակում է. «Պարո՛ն վարչապետ, Արցախը Սովետական Ադրբեջանից չի անկախացել....
Արցախը ԽՍՀՄ օրենսդրության սահմաններում հռչակել է անկախություն, նախքան այդ՝ ըստ էության դուրս գալով Ադրբեջանի կազմից՝ 1988 թ. ին: 1991թ.-ի անկախության հռչակագիրը, ապա նաև հանրաքվեն պայմանավորված են եղել ԽՍՀՄ-ի, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի դադարող գոյությամբ.
Դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ փլուզումից 11 օր առաջ Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե: Հերի՛ք ՝ ջուր լցնեք ադրբեջանական ջրաղացին:
Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի համաձայությունները կորստյան մատնելուց հետո, հիմա էլ աղավաղում եք հակամարտության էությունն ընդհանրապես:
Հ.Գ.
Լավ կլինի՝ արտգործնախարարությունը վարչապետին տրամադրի 1990թ. ապրիլի 3-ի «Խորհրդային Միությունից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքը՝ ուշադրություն հրավիրելով դրա 3-րդ հոդվածի վրա, որը սահմանում էր, որ Միության կազմից Միութենական Հանրապետության դուրս գալու դեպքում ինքնավար կազմավորումները և հավաք բնակվող ազգային փոքրամասնությունները իրավունք ունեին դուրս գալու հանրապետության կազմից և ինքնուրույն որոշելու իրենց հետագա կարգավիճակը»։