Փոխարժեքներ
12 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
1991 և 1975 թվականների քարտեզների մեջ բացարձակապես որևէ տարբերություն չկա․ թե առաջին և թե երկրորդ տարբերակում Հայաստանի հանրապետության տարածքը 29,8 հազար քառակուսի կմ է, այսինքն՝ այսպես կոչված, անկլավները, խորհրդային ղեկավարությունն անհիմն, անօրինական ձևով արդեն տվել էր Ադրբեջանին։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հիշեցրեց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը։
Քարտեզագետը նկատում է՝ Ադրբեջանի հետ սահմանազատում անել թե 1975 թվականի և թե 1991թ․ քարտեզներով անտրամաբանական է ու անհիմն՝ նախ և առաջ, այն պատճառով, որ Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ իրեն չի ճանաչվում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, իսկ այդ քարտեզները հենց խորհրդային տարիներին կազմված, տպված քարտեզներ են։
Մենք պետք է պահանջենք 1926-27թթ քարտեզով գծված սահմանները, այսինքն՝ 31 հազար քառ․ կմ-ը։ Այն ժամանակ ոչ անկլավ կար, ոչ էլ Սև լճի հարց։ 1936 թվականից արդեն խորհրդային ղեկավարությունը ՀՀ-ից սկսեց տարածքներ պոկել ու տալ Ադրբեջանին՝ լրիվ անօրինական ձևով։ Մինչ այդ՝ 1921թ․ Ստալինը որոշեց Արցախը տալ Ադրբեջանին»,-հիշեցնում է քարտեզագետը։
Գալչյանի կարծիքով՝ Արցախի հարցն այլ՝ ազգերի ինքնորոշման հարթությունում պետք է քննարկվի, քանի որ միջազգային իրավունքով ամրագրված սկզբունք է դա։ Բացի այդ, 1991թ․, համաձայն ԽՍՀՄ օրենսդրության, Արցախն ինքնորոշվել է և որևէ հակաիրավական քայլ չի արվել այս առումով։
Աղբյուր` Փաստինֆո