Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ի պատասխան իմ հարցին, Արարատ Միրզոյանը նշեց, որ ՀՀ տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված է շուրջ 200 քառ․ կմ տարածք:
Նույն բովանդակությամբ պաշտոնական գրավոր հարցում արել էի 2022 թ. դեկտեմբերին Սուրեն Պապիկյանին:
Ստորև տեղադրում եմ այդ հարցման պաշտոնական պատասխանը, որտեղ ասվում է, որ 2022 թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139 քառ․ կմ տարածք:
Հատկանշական է, որ այդ թվերում ընդգրված չեն 2020 թ. ՀՀ տարածք ներխուժման հետևանքով օկուպացված տարածքները` մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհը, Սյունիքի դիրքերից ետ քաշման արդյունքում այլ տարածքների օկուպացին:
Փաստ է, որ Հայաստանում իշխանության ղեկին գտնվողները անգամ հստակ չեն ֆիքսում թշնամու կողմից օկուպացված տարածքի չափը, սակայն մեզ բոլորիս փորձում են համոզել, որ ամեն ինչ անում են մեզ պաշտպանելու համար:
Միայն պատկերացնել կարելի է` ինչ տպավորություն են այս մարդիկ թողնում միջազգային դերակատարների հետ բանակցելիս:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր