կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-28 19:15
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Է՞լ ինչ պետք է անեիք, որ հեռանայիք՝ ձեզ փոխանցված 42 հազար քառ․ կմ-ից թողել եք 32 հազարը․ Արմեն Ռուստամյան

Այսօրվա խորհուրդը հսկայական է և այս օրը, վստահ եմ, պատմության մեջ նոր էջ է բացելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման մայիսքսանության հանրահավաքի ժամանակ։

«Մայիսի 28-ի խորհուրդը, որով մենք կարողացանք մեր ինքնությունը, մեր ազգի տեսակը պահպանել, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա մեր տեղը անսասան արձանագրել, հիմք դրեց մեր նորօրյա պատմությանը, և այդ պատմության ընթացքում մենք իսկապես ունեցել ենք մեծ հաղթանակներ, մեծ հաջողություններ։ Եվ ամենամեծ հաջողությունը, որ այսօր փորձում են մեր ձեռքից խլել այն էր, որ Արցախյան ազատամարտով կարողացանք ունենալ 42 հազար քառ․ կմ հայկական վերահսկողությամբ տարածքներ․ սա պարծանք էր մեր սերնդի համար։ Եվ եկավ այս իշխանությունը, ու 42 հազարից այսօր թողել է մոտ 32 հազարը։ Ու դրանից հետո հարց է տալիս, թե ի՞նչ վատ բան ենք արել այս ազգի համար, որ ուզում եք հեռանանք։ Է՞լ ինչ պետք է անեիք, որ հեռանայիք․ ձեզ փոխանցված 42 հազար քառ․ կմ-ից թողել եք 32 հազարը, ու հլա հարց է՝ դա էլ կմնա՞, թե՞ չէ»,-հայտարարեց Արմեն Ռուստամյանը։

Նա հիշեցրեց Ջիվանու խոսքը՝ պատվիս, կրոնիս, հացիր մի՛ կպիր․ ասաց՝ սրանք մեր պատվին է՛լ են կպել, կրոնին է՛լ, սուրբ հացին է՛լ։

Մանրամասն՝ տեսանյութում․