կարևոր
3907 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-14 16:01
Աշխարհ

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանի իրավասությունը. Պեսկով

Ռուսաստանը չի ճանաչում Հաագայի միջազգային քրեական դատարանը և չի ճանաչում այս դատարանի իրավասությունը: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք չենք ճանաչում այդ դատարանը, չենք ճանաչում այդ դատարանի իրավասությունը: Այդպես Էլ դրան կվերաբերվենք»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, որ Հաագայի դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ։

«Ընդհանուր առմամբ, մենք չենք դադարում հիշել, որ երկար տարիներ ոչ մի միջազգային դատական ​​մարմին, նույնիսկ նրանք, որոնց մենք չենք ճանաչում, ոչ էլ միջազգային հանրության մյուս անդամները, ժամանակ չեն գտել ուշադրություն դարձնել քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, քաղաքացիական անձանց սպանություններին, որոնք ուկրաինացի ազգայնականները կազմակերպել են Դոնբասում», - հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն Էր հայտնվել այն մասին, որ Միջազգային քրեական դատարանը մտադիր է երկու քրեական գործ հարուցել Ռուսաստանի դեմ, որոնք կապված են այն բանի հետ, թե ՌԴ-ն, ենթադրաբար, հարվածներ Է հասցրել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքին և ուկրաինացի երեխաներին տարել Է ճամբարներ։