կարևոր
4477 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-08 15:54
Քաղաքական

Ձեռք ենք բերել 2 պետություն, իսկ այսօր կորցնում ենք դրանք․ Գարիկ Գալեյան

Ձեռք ենք բերել 2 պետություն, իսկ այսօր կորցնում ենք դրանք․ Գարիկ Գալեյան

Մեր կոչն ուղղված է այն քաղաքական ուժերին, որոնք անցած 30 տարիներին գտնվել են ԱԺ-ում, օրենդիր մարմիններում և կառավարությունում, որպեսզի կատարեն այն գործողությունը, որն իրենք միշտ շեշտել են՝ պետություն, բայց այսօր իրենց պետությունը քանդվել է և պետք է ոտքի կանգնեցնենլ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց զոհված զինծառայողի հայր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանը։

«Մենք քաղաքական գործիչներ չենք, քաղաքացիներ ենք, ովքեր այս երկրին ամենաթանկն են վճարել։ Շեշտված է, որ Արցախի հողը, բառիս բուն իմաստով, մեր տղաների արյունով է ներծծված, այդ հողը մեզ համար շատ թանկ է։ Մեզնից յուրաքանչյուրն այստեղ Արցախից հող ունենք բերած և այդ հողից ամեն օր հոտ ենք քաշում»,- ասաց նա։

Զոհված զինծառայողի հոր խոսքով՝ իրենք պատրաստ են գնալ հանդիպումների քաղաքական ուժերի հետ․ «ՉԷ՞ որ իրենք հայրենիք, հող, պետություն, պետականություն գոռալով եկել են իշխանության։ Ձեռք ենք բերել 2 պետություն և այսօր կորցնում ենք, բայց ԱԺ-ում նստած հարկային օրենք են քննարկում»,- ասաց նա։