Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջին օրերի ընթացքում Հայկական հասարակությունը ալեկոծեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության կողմից կիրառված պատժամիջոցների մասին լուրը։
Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Ոչ մի արտառոց բան, ուղղակի միջազգային պրոֆեսիոնալ և կոմպետենտ մարմիններից մեկը ստուգել է ՀՀ կառավարման որակը Հայկական կոնկրետ մեկ ծառայությունում և եկել եզրակացության, որ արդյունավետ կառավարում ուղղակի գոյություն չունի։
Եթե այդօրինակ այլ մարմիններ իրականացնեն նմանատիպ այլ ստուգումներ նաև Հայաստանի մնացած այլ ոլորտներում, ապա, երաշխավորում եմ, պատկերը կլինի նույնը։
Օրինակ, եթե համալիր ստուգում իրականացվի սննդի անվտանգության կամ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտներում, ապա, հավաստիացնում եմ, նույն եզրակացության կհանգեն։
Իսկ եզրակացությունը մեկն է. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՌԱՎԱՐԱՎՈՒՄ, ամեն ինչ թողնված է ինքնահոսի, որոշումները կայացվում են սիտուատիվ, տարերային և ոչ համակարգված ձևով։
Որոշումների հիմքում ոչ թե համակարգերի արդյունավետ կառավարումն է, այլ դրա գովազդը, պոռոտախոսությունը, մեծամտությունը, հանցավոր ինքնավստահությունը և ամեն ինչում վերջին ճշմարտացիությունը, որոնք քննարկման կամ քննադատության ենթակա չեն, իսկ ցանկացած փորձ քննադատել այս ամենը արժանանում է հայհոյանքի, անեծքի ու ծաղրի։
Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց, ոչ մի կապ չունի խնդիրները կառավարելու հետ, սակայն մասնագիտացած է խնդիրների մասին շատախոսելու, զազրախոսելու, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելու, ամեն ինչում և ամենուրեք մեղավորներ փնտրելու կամ նշանակելու գործում։
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ, գոնե գիտակցո՞ւմ ենք սա…
Հ.Գ. Խնդրում եմ այդ աղջկան հանգիստ թողեք, նա չափից դուրս մաքուր և միամիտ է, նա մեր պես չի մտածում։ Մեղավոր է նրան նշանակողը, որ գաղափար չունի պետության կառավարումից և կադրային քաղաքականությունից, մարդկային ռեսուրսների կառավարումից»: