կարևոր
4366 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-04 17:05
Քաղաքական

Նիկոլն ինձ համար վարչապետ չէ, իմ տղային ինքն է սպանել իր վարած քաղաքականությունով․ Գարիկ Գալեյան

Նիկոլն ինձ համար վարչապետ չէ, իմ տղային ինքն է սպանել իր վարած քաղաքականությունով․ Գարիկ Գալեյան

«Նիկոլ Փաշինյանն ինձ համար վարչապետ չէ, իմ տղային ինքն է սպանել իր վարած քաղաքականությունով»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նրա խոսքոով՝ Փաշինյանը հայերին պարզ ասում է, որ նրանք հայրենիք չունեն։ «Մեր տղաները զոհվել են հանուն ապագա խաղաղության համար, այսինքն՝ հայրենիքի համար չեն զոհվել։ Նա ուզեց ասել, որ հայ ազգը հայրենիք չունի, խոսքը ոչ միայն Արցախի, նաև Հայաստանի մասին է»,- ասաց նա։

Գարիկ Գալեյանն անդրադառնալով Արցախի շրջափակմանը, 2022 թ-ի սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիային, սահմանից հայերի առևանգմանը, նշեց, որ այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով։

«Քո լակոտներին տանեիր զոհեիր հանուն խաղաղության, ինչի՞ մեր տղաներին տարար սպանեցիր ապագա խաղաղության համար։ Մեզ ապագա խաղաղություն պետք չէ, առանց հայրենիք ի՞նչ խաղաղություն»,- ասաց Գարիկ Գալեյանը։