կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 11:20
Քաղաքական

Պետություն և Պետականություն ենք կորցնում, որը բացարձակ արժեք է. տնտեսագետի դիտարկումը

Պետություն և Պետականություն ենք կորցնում, որը բացարձակ արժեք է. տնտեսագետի դիտարկումը

Տնտեսագետ, բանկային համակարգի ներկայացուցիչ Մարտունի Վարդապետյանը գրում է. 

«Իմ շատ սիրելի հայ ժողովու՜րդ, գիտակցելով մեր երկրում ստեղծված ու օր -օրի խորացող`քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյահոգեբանական ճգնաժամը`ստիպեց ինձ այս անգամ ,էլ ավելի կոշտ դիտարկում անել:
 
Որպեսզի առավել պատկերավոր լինի դիտարկումս բերեմ մեկ օրինակ` ՀՀ մայրաքաղաքում և տարբեր մարզերում (համայնքներում) բնակվող ժողովրդի մեջ դեռ կան այնպիսի մարդկանց խմբեր, որ ուղղակի չեն ուզում գիտակցել կամ ի վիճակի չեն գիտակցելու պահի լրջությունը, ու եթե իրենց պատկանող` անձնական սեփականության (հող, շենք, շինություն, հավ, կով, խոզ) նկատմամբ լինի ոտնձգություն` թեկուզ շատ չնչին, հենց իր հարևանի կամ նույնիսկ հարազատ մարդու կողմից` թեկուզ ոչ միտումնավոր, ապա ուղղակի աննկարագրելի ագրեսիվ ու ոչ մարդկային պահվածք կարող են դրսևորել, ընդհուպ մինչև տվյալ «սահմանախախտի» կամ «որսորդի» նկատմամբ պապական թշնամանքի ձևավորում: Իսկ ինչու՞, որովհետև դա իրենցն է...
 
Եվ այսօր, այդ մարդիկ, փաստորեն`հանդուրժում են մի ցեղասպան երևույթի կամ երևույթների , որի կամ որոնց ոչ հեռատես ու պարզունակ գործողությունների արդյունքում մենք արդեն կորցրել ենք`
1) հազարավոր եղբայների`որոնց մի մասը դեռ անհետ կորած են,գերի են կամ մոխրացած են, կամ դարձել են անաշխատունակ ,
2) Արցախ աշխարհի 90%-ը և ոտնձգություն է կատարվել ու կատարվում ՀՀ պետական սահմանների նկատմամբ,
3) տեղի է ունենում դրամի արժեզրկում`գնաճ,
4) բանակի կազմաքանդում,
5) հասարակության շերտերի խիստ բևեռացում` հղի անդառնալի հետևանքներով:
Եվ ինչպե՞ս են փորձում այս ամենը արդարացնել ու հանդուրժել` ուղղակի պարզունակ հաստակողությամբ (եթեների և բա որ-ների անտրամաբանությամբ):
 
Ժողովուրդ Պետություն ու Պետականություն ենք կորցնում,որը բացարձակ արժեք է:
Դու՜րս եկեք տորիչելյան դատարկության տիրույթից:
Դու՜րս եկեք էյֆորիայից:
Այս պետությունը նաև Ձերն է!!!!
 
Հ.Գ. Եթե որևէ մեկը այլ կերպ է պատկերցնում ստեղծված իրավիճակը, խնդրում եմ չվիրավորել!
Հ.Գ.Գ. Պատասխանը կլինի էլ ավելի հուժկու!!!»: